Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից

12:26 • 13.01.25

Շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու «Բարի օր» գեղարվեստական ֆիլմի 2-րդ մասը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի ինստագրամյան էջի միջոցով:

Նա ֆիլմի նկարահանումներից լուսանկար է հրապարակել դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ և կից գրառում արել.

«Մկրտիչ Արզումանյան ջան։ Մեծ պատիվ էր կրկին քեզ հետ այսօր աշխատել։ Եղբայր ու մեծ պրոֆեսիոնալ։ Շնորհակալ եմ»,- գրել է ռեժիսորը:

Ինստագրամյան իր էջում բեքսթեյջ լուսանկար է հրապարակել նաև դերասան Մհեր Մխիթարյանը:

Նշենք, որ «Բարի օր» 2 ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 6-ին:

Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից